Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Արցախի ինքնորոշումը ճանաչելուն կողմ դիրքորոշում է հայտնել։
Այս մասին տեղեկանում ենք Nouvelles d’Arménie Magazine-ից։
Իդալգոն ասել է, որ եթե հակամարտության միակ լուծումն Արցախի ճանաչումն է, ապա պետք չէ երկմտել։
Քաղաքապետը հայտնել է, որ ինքն անձամբ կողմ է ինքնորոշմանը ու այս պայքարի մեջ պետք է աջակցել Հայաստանին։