fbpx
Աշխարհ

Փարիզում վերջին հրաժեշտն են տվել Միշել Լեգրանին

Փարիզում երեկ վերջին հրաժեշտն են տվել ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանին: Հրաժեշտի արարողությանը ներկա է եղել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը, նաև երաժիշտներ աշխարհի տարբեր անկյուններից: Հանրային հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Մարինյան թատրոնում, իսկ Փարիզի քաղաքապետարանի հանդիպակաց հրապարակում մեծ էկրանին հանրությանն են ներկայացվել Լեգրանի ստեղծագործություններն ու կյանքի հիշարժան դրվագները:

Միշել Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին, Փարիզում: Հայրը՝ Ռայմոնդ Լեգրանը, եղել է ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր, մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Ավելի շատ հայտնի է շուրջ 200 կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար գրված երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ է բերել «Շերբուրգյան անձրևանոցներ» (1964թ.) ֆիլմը: Թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: 13 անգամ ներկայացվել և 3 անգամ արժանացել է «Օսկար» կինոակադեմիայի մրցանակին: Հինգ անգամ ստացել է «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» երաժշտական մրցանակներ:

2005թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն»-ի շքանշանի, 2009թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ