Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի հիմնադրամը պարտքեր է կուտակել

Արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, այս ընթացքում հասցրել են բավական պարտքեր կուտակել։

Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։

Նշվում է, որ նրանց հիմնադրամը պայմանագիր է կնքել ինչ-որ մի հասարակական կազմակերպության հետ (անունը փաստաթղթում չի նշվում), որի ընդհանուր արժեքը կազմել է 231 հազար ֆունտ ստերլինգ, սակայն հիմնադրամը վճարել է դրանից միայն 134,5 հազարը։

Աղբյուրից հայտնում են նաև՝ հիմնադրամի կուտակած պարտքերի մասին՝ լրատվամիջոցների հետ կնքված պայմանագրերից։ Չնայած սրան, նշվում է, որ տվյալ պայմանագրերից զույգը միլիոններ է վաստակել։

Ամենաթարմ