ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի պարտությունը Ռուսաստանին անխուսափելի չէ և, որ պատերազմը չի ընթանում այն ուղով, որով ծրագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այս մասին Բլինքենը նշել է BBC-ին տված հարցազրույցում։
Նա ասել է, որ եթե Ռուսաստանը փորձում է ամեն կերպ տապալել Ուկրաինայի գործող կառավարությանը ու հաստատել սեփական խամաճիկային իշխանությունը, ապա 45 միլիոն ուկրաինացիները ինչ-որ կերպ մերժելու են դա։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է նաև, որ Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմից ավելի վատ կարող է լինել միայն այդ սահմաններից դուրս եկող պատերազմը։