«Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է ակումբի ՝ Չեմպիոնների լիգայում «Բավարիա»-ին 7-2 հաշվով կրած պարտությանը:
Պոչետինոն խոստովանել է, որ «Տոտենհեմի» ղեկավարությունը Չեմպիոնների լիգայի՝ «Բավարիայից» կրած նվաստացուցիչ պարտությունից, քանի որ «Սփուրսի» գլխավոր մարզիչը նախազգուշացվել է անհաջող մրցաշրջանի համար:
«Վերջին երեք բաց թողած գոլերի ժամանակ այնպիսի զգացողություն կար, որ թիմը հոգնած է ու արդեն հանձնված։ Հիմա շատ դժվար է խոսելը։ Թիմը մինչև վերջին րոպեն պայքարում էր, փորձում էր գոլային իրավիճակներ ստեղծել։ Ես խաղից հետո ոչինչ չասացի։ Մենք պարտավոր ենք միասին մնալ։ Բայց, պատկերացնում եք, մենք հիմա նույնիսկ չենք կարողանում խոսել իրար հետ։
Սա այն իրավիճակն է, երբ մենք առաջնահերթ պետք է պահպանենք հանգստությունը, մենք վաղը կխոսենք, կքննարկենք, բայց ոչ այսօր։
Ամեն դեպքում, պարտությունը իմ վերաբերմունքի վրա չի ազդում։ Այսպիսի իրավիճակներ կպատահեն և պետք է ցույց տալ նախևառաջ մարդկային որակները։ Պետք է ցույց տալ, թե ինչքան ուժեղ ենք մենք, նույնիսկ այսպիսի իրավիճակի առերեսվելուց հետո։
Այսպիսի իրավիճակից հետո կարևոր է վեր ցատկել, հավատալ ինքդ քո ուժերին։ Սա վերականգնվելու լավագույն ուղին է»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում AS-ն։