fbpx
Աշխարհ

Պարզապես պատրանք է ապահովել անվտանգությունը՝ հենվելով արտաքին ուժերի վրա․ Այաթոլլա Խամենեի

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։

Նա կոչ է արել տարածաշրջանային երկրներին պահպանել հարևանների զինվորականների հետ համագործակցող անկախ բանակներ՝ նախազգուշացնելով, որ նրանք, ովքեր մոլորության մեջ են, թե կողմնակի անձինք կարող են ապահովել իրենց անվտանգությունը, շուտով ապտակ կստանան:

Այաթոլլահ Խամենեին ասել է, որ պարզապես «պատրանք» է ապահովել անվտանգությունը՝ հենվելով արտաքին ուժերի վրա:

«Նրանք, ովքեր տառապում են այս պատրանքով, շուտով ապտակ կստանան, քանի որ օտարերկրացիների ուղղակի կամ անուղղակի միջամտությունը ցանկացած երկրի անվտանգությանը, պատերազմին և խաղաղությանը աղետ է»:

Այաթոլլահ Խամենեին ասել է, որ տարածաշրջանային բանակները կարող են ապահովել անվտանգությունը տարածաշրջանում՝ ավելացնելով, որ որոշ պետություններ չպետք է թույլ տան, որ օտար բանակները միջամտեն կամ ռազմական ներկայություն ունենան տարածաշրջանում՝ սեփական շահերը պաշտպանելու համար:

«Կարևոր փորձությունների ընթացքում Իրանի ԶՈւ-ն ապացուցել է, որ ունակ է ապահովել երկրի անվտանգությունը՝ ինչպես սահմանների, այնպես էլ ներքին անվտանգությունը», – նշել է նա:

Այս մասին տեղեկաում ենք Tasnim -ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ