Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ։
Նիստի ընթացքում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ ամբողջ գիշեր աղ ցանող մեքենաներն աշխատել են ու Երևանի կենտրոնական փողոցներն այժմ ամբողջովին բաց են, իսկ երկրորդային փողոցներում շարունակվում են մաքրման աշխատանքները։
Ի պատասխան քաղաքապետի հարցին՝ կապված աղի ու ավազի պաշարների հետ, Մանուկյանը նշեց, որ այսօր դրանք վերջացան թե Ջրվեժում, թե Թբիլիսյան խճուղիում և ներկայումս միայն հիմնարկում է մնացել։
Մանուկյանը հայտնեց, որ առաջիկա օրերին կբավարարեն պաշարները, բայց եթե ձյունը շարունակվի 4-5 օր էլ, ապա չի բավարարի։