Ընտրանի

Ու՞մ էր ուղղված Փաշինյանի խոսքը. գերեվարված տղաները չեն ների, եթե զիջենք երկրի անկախությունը

nikol pashinyan geriner

Հպարտանալու առիթ չէ, որ երկրի ղեկավարը գերիների վերադարձի մասով նման տեքստ է ասում, սակայն դա կարևոր է այն բանի համար, որ մեզ չահաբեկեն պատանդներով. չստիպեն զիջել Սյունիքով միջանցք, չստիպեն համակերպվել իրենց ներխուժումներին ՀՀ ինքնիշխան տարածք, չազդեն ժողովրդի կամարտահայտման վրա ընտրություններին և այլն։ Ըստ մեր կողմի տվյալների, Ադրբեջանը գերության մեջ է պահում մոտ 200 հոգու։ Թշնամին փորձում է խարխլել պետության անվտանգությունը, ինքնիշխանությունը, անկախությունն ու ժողովրդավարությունը:

Վարչապետի արած արտահայտությունը միաժեքորեն չի կարող ընկալելի լինել բոլորի համար, բայց խորապես է պետք տեսնել և հասկանալ դրա կոնտեքստը: Մենք գիտենք, որ Բաքվում հայ ռազմագերիների դեմ դատավարություն է սկսելու հունիսի 16-ին։ Տղաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ» հոդվածով։

Միգուցե ավելի հստակ ու ընկալելի էր հարկավոր ասել այդ ամենը, որպեսզի և՛ թշնամուն հասներ, և՛ ներքին լսարանը չփորձեր գնահատել այլ կերպ: Թերևս, դրա մասին հարկ է, որ ևս մեկ անգամ անդրադարձ կատարվի ու մասնավորեցվի բոլորի համար, թե ինչ նպատակով է ասված. «Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը» և հատկապես ում է ուղղված եղել այն:

Արցախում մարտական գործողությունների դադարից հետո, դեկտեմբերին ադրբեջանցիները շիրակցի զինծառայողի գերեվարեցին Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի մոտ, ինչպես նաև օկուպացրեցին այդ տարածքները։ Ադրբեջանը նրանց «ահաբեկիչ» է կոչում և չնայած միջազգային ահռելի ճնշումներին, դեռ մտադիր չէ վերադարձնել հայկական կողմին։ Սակայն, միանշանակ է, որ երկար չի կարողանա դիմադրել այդ ճնշումներին, ինչպես նաև պետք է տեսնի, որ պանանդներով անհնար է ահաբեկել Հայաստանին ու ճնշումների միջոցով փլուզել երկիրը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ