Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Թբիլիսիում է

Ամենադիտվածներ

Սեպտեմբերի 8-ին Մանե Գևորգյանը իր Facebook-ի էջում գրել է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

«Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվլիի առաձնազրույցը, այնուհետեւ բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան նաեւ բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաեւ հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում»,- գրել է նա:

Ամենաթարմ