Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին, որտեղ հավաքվել էին մի շարք պետությունների ղեկավարներ և արտաքին գործերի նախարարներ։ Նիստին ներկա էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ելույթում անդրադարձել է տարբեր միջազգային հակամարտություններին, այդ թվում՝ 32 տարի տևած Հայաստան-Ադրբեջան հակամարտությանը։ Թրամփը կարևորել է երկու երկրների ղեկավարների կողմից կատարված աշխատանքները խաղաղության հաստատման ուղղությամբ և շնորհակալություն հայտնել այդ ջանքերի համար։
Նիստի ընթացքում ներկայացվել է «Գազայի խաղաղության ծրագիրը» և քննարկվել են առաջիկայում իրականացվելիք քայլերը։ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հետ։ Վարչապետը նաև շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

