ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին՝ ուղղված ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ նամակի ուսումնասիրությունից հետո դրա առնչությամբ նորության մասին հարցին Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է.
«Մենք իսկապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով և կառավարությունը քննարկում է իր մասնակցության ձևաչափը ճգնաժամի հաղթահարման հարցում»:
Վահե Գրիգորյանի նամակը կարող եք կարդալ այստեղ։

