fbpx
Մասնակիցներ

«Դժբախտաբար, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը տրվում են ՀՀԿ-ի սադրանքին»,-Արամ Սարգսյան

«Մենք» դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանի կարծիքով նախկին իշխող ուժը՝ Հանրապետական կուսակցությունը, սադրանքով փորձում է ստանալ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիմից դժգոհ մարդկանց քվեն, ինչին տրվում են «Իմ քայլը» դաշինքի առաջնորդն ու իր թիմակիցները:

«Նախորդ քաղաքապետի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը խնդիրը դրեց սև ու սպիտակի մեջ, Հանրապետականն էլ վերցրեց սև ու սպիտակը, ասում է՝ ես սև եմ, կամ ես՝ կամ դուք, մնացածը չկան, փորձելով Փաշինյանից դժգոհ քվեներն իրենով անել, ինչը ես չեմ ողջունում։ Դժբախտաբար, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն էլ գնում են այդ սադրանքին», – ասաց Արամ Սարգսյանը:

Պատգամավորը առաջարկում է, որ ընտրություններին մասնակցող ուժերի առաջնորդների սպասվող բանավեճում մյուս ուժերի ներկայացուցիչները ՀՀԿ ներկայացուցչին հարցեր չտան և չանդրադառնան ՀՀԿ-ին:

Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցող ուժերից միայն իր գլխավորած դաշինքն է գաղափարական պայքար մղում: Այդ պայքարում ընտրողների վստահության քվեին կարժանան, թե ոչ՝ դժվարացավ կանխատեսել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ