Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստանի Հանրապետություն։
Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ Փաշինյանին օդանավակայանից ճանապարհել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ու իր գլխավորած պատվիրակությունը Վրաստան էին ժամանել դեկտեմբերի 20-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ընթրել են Թբիլիսիի ռեստորաններից մեկում։