fbpx
Քաղաքականություն

Փաշինյանը հավատաց պարտության խաբկանքին և չկանխեց այդ կեղծիքը. Նարեկ Այվազյան

Քարոզն ու դասալքությունը կազմակերպվել է որոշ բարձրաստիճան զինվորականների, ցածր սպայակազմի և մոբիլիզացված ուժերում ներգրավված որոշակի ուղղվածությամբ հանցավոր-քաղաքական մարդկանց կողմից: Ցավալիորեն, բայց արդեն չեմ հավատում, որ մեր կողմը որևէ քննություն է տանում բացահայտելու այդ դավաճաններին, որովհետև այդ մարդկանց մի մասի անուններն արդեն պարզ է, բայց նրանք ազատության մեջ են:

Քարոզի ու դասալքության հետ միաժամանակ տեղի է ունեցել կազմակերպված «բառդակ», որն ունի իր օբյեկտիվ (չնայած անընդունելիությանը) կողմը բանակում, և դրանից օգտվելով՝ այն տեղափոխել են մարտի դաշտ, երբ փոքրաթիվ ստորաբաժանումներ են տեղափոխվել պատերազմական գոտի՝ առանց առաջադրանք, առանց հրամանատար, առանց քարտեզ, միայն հրաձիգի համար նախատեսված միջոցներով: Արդյունքում այդ զորքերի մեծ մասը կամ անմիջապես վնասվել են թշնամու կողմից, կամ տեսել են, թե ինչպես են վնասվում այլոք, կամ իրենք իրենց են վնասել: Այնուհետև ստիպված ետ են վերադարձել՝ թողնելով մարտի դաշտը և թիկունքում պատմել այդ սարսափելի տեսարանները՝ տարածելով խուճապ ու անկազմակերպվածություն:

Մենք բոլոր էսկալացիաներին և առաջին արցախյանին հաղթել ենք, չնայած, որ իրենք սպառազինությամբ, թվաքանակով ու դաշնակիցների աջակցությամբ միշտ տասնյակ անգամ ավել ուժեր են ունեցել: Երկրորդ արցախյան պատերազմի ժամանակ մենք պարտվել ենք այն հատվածներում, որտեղ պարտության ու հող ծախելու քարոզը կերել են զորքերը, որտեղ դասալքությունը հաջողվել է կազմակերպել նրանց շարքերում, իսկ այն հատվածներում, որտեղ դրանք կանխվել են, հիմնականում հաղթել ենք ու դիրք չենք զիջել, որն ամբողջ պատերազմական գոտու մեծ մասն էր: Հատվածներ են եղել, որտեղ մեր զորքերը նոր տարածքներ են ազատագրել, սակայն, հրամանով ետ են կանչվել ելման դիրքեր:

Տարօրինակ է հնչում՝ խաբվել ենք պատերազմը: Ես չեմ համարում, որ պարտվել ենք մարտի դաշտում, ես համարում եմ, որ խաբվել ենք պատերազմը, որը որպես վերջնարդյունք պարտություն է, բայց ինչու՞ ենք համարում դա վերջը: Միգուցե՞ սա չէ վերջնարդյունքը, ինչքան էլ Ալիևը համարի կոնֆլիկտի հարցը փակված:

Մենք խաբվել ենք դիվանագիտության մեջ, խաբվել ենք դաշնակիցներից միակին ապավինելու հարցում, խաբվել ենք հակառակորդի պրոպագանդային, մեր ունեցած սպառազինության որակին ու վարչապետի հարկադրանքին, որը պետք է վերլուծենք ու գիտակցենք, այնուհետև դուրս գալու ուղիները փնտրենք, մշակենք ու իրականացնենք: Արագ:

Նիկոլին չեմ համարում դավաճան, բայց նրա չարարքը դավաճանական է ու կայանում է նրանում, որ ինքը հավատաց պարտության խաբկանքին և չկանխեց այդ կեղծիքը, որը գրում են իր վրա, ինքը գրում է հների վրա, իսկ Պուտինի վրա բոլորով գրեցին Արցախի փրկությունը: Իսկ իրականում Էրդողանի հետ միասին նրանք օկուպացրին Արցախն ու Ադրբեջանը:

Սովետական կարգերից հետո նորից թուրքական ու ռուսական զորք մտավ Արցախ ու Ադրբեջան, հիմա էլ Սյունիքում են ուզում ռազմաբազա դնել՝ վախեցնելով ադրբեջանաթուրքական նոր հարձակմամբ, սադրանքներով, որին գոնե չպետք է տուրք տրվի, այլ պետք մեր ուժերով պաշտպանությունը կազմակերպվի:

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/5115896995088820?__cft__%5B0%5D=AZWVtufUuTJp6H3YcbfJpuI-pxX4dqdMNl4vwU3PRPkKsxR02mF__TpGb4cV53xq7cnFnoUE4VJHFTWRv8rfNwBJh3xPmn-aMJx4iNlUjLqGUp1lkZd3gUmxRCPrCf8yPMU&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ