ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստին անդրադարձավ Թուրքիայի նախագահի հայտարարություններին՝ կապված Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հետ։
Փաշինյանը նշեց, որ այդ հայտարարություններում իրենք տեսնում են հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հնարավորություն։
Նա ասաց, որ իրենք պատրաստ են նման խոսակցության։
ՀՀ վարչապետն ասաց, որ այստեղ խոսքը մեր տարածաշրջանը արևելքը արևմուտքին, իսկ հյուսիսը հարավին կապով խաչմերուկ դարձնելն, ու այս գործընթացին ակտիվորեն աջակցում է Ռուսաստանը։ Եվրամիությունը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն նույնպես հետաքրքրված են գործընթացով, ինչպես նաև շահագրգռվածություն ունեն այս ամենում Հնդկաստանն ու Չինաստանը։
