«Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայրը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին տեղեկանում ենք ՄՅՈւ-ի պաշտոնական կայքից:
Նշվում է, որ Մագուայրը 6 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ՝ հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ:
«Ես հիացած եմ, որ տեղափոխվել եմ այս հզոր ակումբ: Ես իսկապես վայելել եմ «Լեսթերում» անցկացրած իմ ժամանակը և ցանկանում են շնորհակալություն հայտնել ողջ ակումբին և երկրպագուներին նախորդ երկու մրցաշրջանների ընթցաքում ցուցաբերած հոյակապ աջակցության համար: Այնուամենայնիվ, երբ «Մանչեսթերը» թակում է դուռդ, չես կարող բաց թողնել այդ անհավանական հնարավորությունը», – ասել է պաշտպանը:
26-ամյա անգլիացին «Լեսթերում» հանդես էր գալիս 2017 թվականից: Ակումբի կազմում նա խաղացել է 76 խաղ և դարձել 5 գոլի հեղինակ:
We have an important announcement to make…
Welcome, @HarryMaguire93 👋 #MUFC
— Manchester United (@ManUtd) August 5, 2019