fbpx
Արցախ

Ռուսերենն Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ կստանա

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 24News-ի հետ զրույցում հայտնել է, որ Արցախում ընդունվել է ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մասին օրենքը:

Վերջինս տեղեկացրել է` նախագիծն ընդունվել է ձայների 27 կողմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ Արցախի պետական լեզուն, ըստ Սահմանադրության, հայերենն է, պաշտոնականն, ըստ այսօր ընդունված օրենսդրական փաթեթի, հայերենն ու ռուսերենը։ Նախագծում նշվում է նաև, որ ռուսերենն օգտագործվելու է ըստ անհրաժեշտության՝ հիմնականում պաշտոնական գրագրություններում։

«Լեզվի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն` այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ