Ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսը տեղափոխվել է Թուրինի «Յուվենտուս»:
Այս մասին հայտնում է թուրինցիների մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը «ծեր սինյորայի» կազմում հանդես կգա վարձավճարով: Թուրինյան ակումբը վարձակալության համար կվճարի 600 հազար եվրո: Պայմանագիրը նախատեսված է մեկուկես տարով:
Կասերեսը կարիերայի ընթացքում երրորդ անգամ է տեղափոխվում «Յուվենտուս»:
31-ամյա խաղացողի վերջին ակումբը «Լացիոն» էր, որտեղ նա տեղափոխվել էր «Վերոնայից»:
Հաղորդում է armsport.am-ը։