fbpx
Հասարակություն

Հետաքրքիր փաստեր ածելիի մասին

Ածելիները հայտնաբերվել են դեռևս բրոնզե դարում ։Դրանք պատրաստված են եղել բրոնզից կամ օբսիդիանից և սովորաբար ունեցել են օվալաձև կառուցվածք, կարճ ծայրերից մեկից դուրս ցցված փոքրիկ ելուստով:

Եգիպտոսում մ.թ.ա. 4-րդ հազարամյակի դամբարաններում պեղումների ժամանակ ոսկե և պղնձե ածելիներ են հայտնաբերվել:

Ածելին Հին Հռոմում ի հայտ է եկել մ.թ.ա. 6-րդ դարում թագավոր Լուցիուս Տարվինիուս Պրիսկոսի կողմից։ Պրիսկուսը իր ժամանակից առաջ էր, քանի որ  այդ ժամանակաշրջանում ածելիները ընդհանուր օգտագործման մեջ չէին, դրանք հայտնի են դարձել միայն մեկ դար հետո։

Ալեքսանդր Մակեդոնացին կարծում էր, որ մորուքավոր դեմքերը մարտի ժամանակ թերություն են ներկայացնում, քանի որ հակառակորդները կարող են բռնել մորուքից:

Առաջին պողպատե ծայրերով ածելիները արտադրվել են Շեֆիլդում 1680 թվականին: 1680-ականների վերջին և 1690-ականների սկզբին արծաթով պատված բռնակներով ածելիները, ինչպես նաև Շեֆիլդից պատրաստված այլ ապրանքներ, որոնք հայտնի էին որպես «Շեֆիլդի իրեր», արտահանվում էին Ֆիննական ծովի նավահանգիստներ:

Արդեն 1975 թվականին ֆրանսիական Bic ընկերությունը, որն առաջինն է արտադրել  գրիչ և Կրակայրիչ, նաև սկսեց արտադրել մեկանգամյա ածելիներ։

Այսօր արտադրողները մշակում են ածելիներ՝ ավելի հեշտ օգտագործելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ