ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Էս նկարում Davo Piloyan-ի հետ եմ`ապագա բազմազավակ հայրերով։ Ես չորսն ունեմ ու հինգերորդին եմ սպասում, իսկ ինքը երեքն ունի ու զույգի է սպասում։ Պատերազմի առաջին օրվանից սկսած երկուսիս էլ մի քանի անգամ զոռով տուն են փորձել ուղարկել, բայց ապարդյուն։
Երկուսիս կանայք էլ ծանր էին տանում մեր բացակայություններն ու վերջիվերջո հղի վիճակում երկուսն էլ եկան կռվով-դավով մեզ տուն վերադարձնելու, իսկ մենք էլ` ամեն կերպ աշխատում էինք հանգստացնել (խաբել) և մնալ մեր բարձունքի վրա։
Փոքր մրգի խանութ ունի Դավոն, գործերն ահագին վատացան իր երկու ամսվա բացակայությունից»։
https://www.facebook.com/vahankerobyan/posts/4860491980659968?__cft__%5B0%5D=AZW-olu_t2Kj4poIUxlxj2diZ8lGFHEF7kfZxzH_7sFDu_kM5RyZVPMrUrUlM6tfjk0sEWjBHXUd1dOD2IKFGD70IunUbz3iCPXf6IaKYu2nIeDrs7gr7JGWdG6HOoLfa0Q&__tn__=%2CO%2CP-R

