Զինված Ուժեր

«Արյան կանչը»․ 44-օրյա պատերազմի նահատակներին նվիրված ֆիլմ՝ նկարահանված իրական դեպքերի հիման վրա

Նկարահանվել է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներին նվիրված ֆիլմ՝ իրական դեպքերի հիման վրա։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Արմեն Դալլաքյանը։

Ֆիլմը վերնագրված է՝ «Արյան կանչը»։

Դալլաքյանը նշել է, որ ֆիլմը նկարահանելու գաղափարը եկել է դեռևս պատերազմի ժամանակ։ Սկզբում գրվել է ներկայացում, հետո այն դարձել է գեղարվեստական ֆիլմ։

Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Ալինա Ավետիսյանը, Իվետա Եդիգարյանը, Աշոտ Վարդանյանը և Արթուր Վաթյանը։

Ռեժիսորն ասաց, որ ֆիլմի ասելիքն այն է, որ հայ զինվորը ծնկի չի գալիս, իսկ եթե անում է դա, ապա միայն սուրբ խորանում՝ Աստծո առջև։ Նրա խոսքով՝ ֆիլմում ցուցադրվում են մեր զինվորների այն սխրանքները, որոնք ոչ մեկ չի տեսել։

Նա նշեց նաև, որ ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա փետրվարի 10-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ