ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է կանադական ծագմամբ ամերիկացի դերասան Ջիմ Քերիի դեմ անձնական պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս մասին տեղեկություն է հայտնվել նախարարության կայքում։
«Ի պատասխան վարչապետ Ջասթին Թրյուդոյի վարչակարգի շարունակական պրակտիկայի՝ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ղեկավարության, քաղաքական գործիչների և խորհրդարանականների, բիզնեսի ներկայացուցիչների, փորձագետների ու լրագրողների, մշակութային գործիչների, ինչպես նաև բոլոր նրանց, ում կանադական ռուսաֆոբ իշխանությունները համարում են անընդունելի․ հիմք ընդունելով փոխադարձությունը՝ մուտքը փակվում է Կանադայի 100 քաղաքացու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քերիից բացի ցուցակում ընդգրկվել են մշակույթի այլ ներկայացուցիչներ՝ գրող և կինոռեժիսոր Դևիդ Բեզմոզգիսը, դերասանուհի Քեթրին Վինիկը, գրողներ Մարգարեթ Էթվուդը և Մարիա Ռեւան։

