Կանադան մեծացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, սահմանափակող միջոցներ է մտցրել պատրիարք Կիրիլի նկատմամբ։
Հայտնում են Կանադայի կառավարության կայքում։
Կանադական նոր պատժամիջոցների տակ է հայտնվել պատրիարք Կիրիլը։
Կանադան պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի Դաշնությունից 15 կազմակերպության եւ 29 ֆիզիկական անձի, ինչպես նաեւ՝ Կանադան արգելք է դրել Ռուսաստանի Դաշնությունից ոսկու եւ դրանից պատրաստված մի շարք ապրանքների ներմուծման վրա։