Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Հայկական բանակի գեներալ լեյտենանտներ Մայիսյան հերոսամարտերի հերոսները Թովմաս Նազարբեկյանն և Սիլիկյանն են: Նրանք մոտ 1400 հայ սպաների հետ միասին 1921թ. հունվարի 24-ին աքսորվեցին դեպի Ռուսաստան:
Պատմության մեջ այս օրը Խորհրդային Ռուսաստանի, Հայ Հեղկոմի և ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից սկսվեց իրականացվել հայ սպաների զանգվածային աքսորը դեպի Ռուսաստան: Նրանք աքսորվում էին բոկոտն և առանց տաք հագուստի:
Աքսորվածների մի մասը մահացավ ճանապարհին, իսկ մի մասն էլ հանգրվանեց Ռյազան քաղաքի համակենտրոնացման ճամբարում: Հայ սպաների աքսորը 1920թ. դեկտեմբերի 2-ին Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի խորհրդային օկուպացիայից հետո սկսված բռնաճնշումների դրսևորումներից էր:
Հարկ է նշել, որ թե Սիլիկյանը, թե Նազարբեկյանը կարողացան վերապրել աքսորը: Նազարբեկյանը իր մահկանացուն կնքեց 1931թ. իսկ Սիլիկյանը 1937թ. գնդակահարվեց»։
https://www.facebook.com/david.fidanyan/posts/2770704356312154

