Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Սա Ֆրանսիայի ազգային հերոս Ժաննա դ’Արկի տունն է, որը նրա ծննդավայր Դոմրեմիում է: Այստեղ է հերոսուհին ապրել 1400-ականների սկզբներին: Ներկայումս այս խղճուկ խրճիթը ոչ միայն չի քանդվել, այլև վերածվել է թանգարանի:
Պատմության մեջ այս օրը 1412թ. հունվարի 6-ին ծնվել է Ֆրանսիայի ազգային հերոս Ժաննա դ’Արկը (1412-1431թթ): Նա հանդիսացել է ֆրանսիական զորքերի զորահրամանատարներից մեկը «Հարյուրամյա պատերազմի» ժամանակաշրջանում:
Ֆրանսիական բանակը Ժաննայի գլխավորությամբ կարևորագույն հաղթանակներ է տարել: Մասնավորապես 1429թ. մայիսի 8-9 գիշերը կարողացավ անգլիացիների պաշարումից ազատել Օռլեանը, որից հետո Ժաննային Ֆրանսիայում սկսեցին կոչել «Օռլեանի կույս»: 1430թ. Ժաննան դավաճանության արդյունքում գերի ընկավ բուրգունդների մոտ, իսկ այնուհետև հայտնվեց անգլիացիների մոտ: 1431թ. մայիսի 31-ին Ռուան քաղաքի հին շուկայի հրապարակում Ժաննան կենդանի այրվեց խարույկի վրա»:
https://www.facebook.com/david.fidanyan/posts/2733872286662028