fbpx
Առողջապահություն

Արցախի նախագահը պատվաստվել է

Կորոնավիրուսի դեմ պատվաստում է անցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի էջից։

ԱՀ նախագահը կարևորել է պատվաստումը, նշելով, որ այն արդյունավետ միջոց է քովիդի դեմ պայքարելու։ Նա հավելել է նաև, որ ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ նախկինում եղած բոլոր համաճարակների դեմ քաղաքակիրթ մարդկությունը պայքարել է հենց պատվաստման եղանակով։

Նախարարությունից հիշեցնում են, որ Հարությունյանը մեկ տարի առաջ արդեն իսկ վարակվել էր կորոնավիրուսով ու պատվաստումը անընդհատ ձգձգվում էր՝ նախագահի օրգանիզմում հակամարմինների քանակով պայմանավորված։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ