ԱԻՆ-ը հայտնել է, որ ապրիլի 20-ին, ժամը 12։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Արաքս» հյուրանոցի մոտակայքում գտնվող տներից մեկի պատը փլուզվել է. կա տուժած:
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
- Օդալեն ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է. աշխատակցուհին մահացել է
- Գեղարքունիք մարզում փլուզվել է հոր. կան տուժածներ
Ըստ նախնական տվյալների շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկն արգելափակվել է պատին հարակից փոսում. գիտակից վիճակում է։
Փրկարարները դուրս են բերել աշխատակցին փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- ասվում է հաղորդագրության մեջ: