Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն ներողություն է խնդրել ֆրանսիացիներից՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի պահվածքի համար: Այս մասին նա խոսել է տեսաուղերձում, որը տեղադրել է Twitter-ում:
Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի առաջնորդը կոշտ հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի կնոջ հասցեին:
Տեսանյութում Կոելյոն ներողություն է խնդրել ֆրանսիացի ընկերներից Բրազիլիայի նախագահի պահվածքի համար, որը նա անվանել է հիստերիա:
Ըստ նրա՝ Բրազիլիայի վերևում այժմ «խտացել է խավարը, որը կանցնի, ինչպես է անցնում գիշերը»:
Au peuple français pic.twitter.com/MWGG1koMbx
— Paulo Coelho (@paulocoelho) August 26, 2019
