Հորդանան գետի արևմտյան ափին, որը Պաղեստինի ինքնավարության տարածքներից մեկն է, պաղեստինցիները հարձակվել են իսրայելցի զինվորականների վրա։ Երեք հոգով մեքենայով նրանք վրաերթի են ենթարկել իսրայելցի զինվորականներին, որոնք պարեկություն են արել տարածքում։
Իսրայելական կողմը սա որակել է «ահաբեկչություն»։ Իսրայելի պաշտպանության բանակի կորուստների մասին տեղեկություններ չկան, սակայն պաղեստինցիների կորուստները հրապարակվել են։ Հարձակմանը հաջորդել է իսրայելցի զինվորականների կրակը պաղեստինցիների ուղղությամբ․ երկու մարդ, ըստ իսրայելական կողմի, «չեզոքացվել է»։ Երրորդը ստացել է թեթև վնասվածքներ։

