fbpx
Մշակույթ

Փայլանը անդրադարձել է Ուրֆայում ավերվող հայկական եկեղեցուն

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր էջում անդրադարձել է Ուրֆայի հայկական եկեղեցու ներսում գանձագողերի կողմից ավերման թեմային։

Կարո Փայլանը գրել է. «Եթե իմանայիք, որ գանձը հենց եկեղեցին է…։ Մեր երկրում հազարավոր եկեղեցիներ բարբարոսաբար քանդվում են ու ավերվում գանձագողերի կողմից…»

Ապա Փայլանը կիսվել է Ուրֆայի Գերմուշի հայկական եկեղեցու լուսանկարներով, որում երևում է, թե ինչպիսի մեծ փոսեր են արվել գանձագողերի կողմից՝ ենթադրյալ գանձերը եկեղեցում գտնելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ