Իսպանական «Ռասինգի» կիսապաշտպան Պաբլո Տորեն պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
19-ամյա ֆուտբոլիստի համաձայնությունը թիմի հետ կտևի մինչև 2026 թվականը։
Անցած մրցաշրջանում Տորեն Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում մասնակցել է 11 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։ Այսպիսով, Տորեն դարձավ առաջին խաղացողը, ով միացավ «Բարսելոնային» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։