fbpx
Արցախ

Այս պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար․ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Twitter-ի իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերաբերյալ համաձայնության մասին ու նշել, որ ստորագրված հրադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չի կարող բերել։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած բանակցային կարգավորում պետք է թուլյ տա Արցախին վերականգնելու իր համայնքները ու խուսափելու արյունահեղությունից։

Փալոնն ավելացրել է, որ ներկայիս պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար։

Կոնգրեսականը նաև բարձրացրել է Արցախի անկախության հարցն ու ասել է, որ միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի այն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ