«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 33-րդ տուրում 0-1 հաշվով պարտություն կրեց «Սաութհեմփթոնից»։
«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է այս պարտությունը ու նշել, որ այդ պարտությունը չի նշանակում նոր խաղացողների կարիքի մասին։
«Ոչ, այս պարտությունը չի նշանակում, որ մեզ պետք են նոր խաղացողներ։ Անկեղծ ասած, կարծում եմ՝ մենք լավ խաղացինք։
Դրսևորեցինք բնավորություն և ցանկություն, պայքարեցինք մինչև վերջին վայրկյանը։
Մրցակիցը տուգանային հրապարակում մեզ դիմակայում էր 10 ֆուտբոլիստներով։ Մենք լավ գործեցինք։
Կդիտենք խաղի տեսագրությունը, կվերլուծենք։ Մեր ստեղծած հնարավորություններով կարող էինք և չպարտվել։
Մտադրություն չունեմ դժգոհել ֆուտբոլիստներից։ Լավ խաղացինք, բայց երբեմն դա քիչ է հաղթանակի համար», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն։