Պայքարելու ենք ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման համար. Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղերձը

Հրապարակող՝

Պայքարելու ենք ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման համար. Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղերձը

Ամենադիտվածներ

Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ն է, և մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում և հիշում 104 տարի առաջ կատարված համամարդկային ողբերգությունը, որը հայ ժողովուրդը կարողացավ վերապրել՝ աշխարհասփյուռ դառնալով և երկրագնդի ամեն անկյունում կառուցելով իր տունը, շենացնելով իր բնակության վայրը, պահպանելով ինքնությունը, լեզուն, կրոնը, կապը հայրենիքի հետ: Իր պատմական հայրենիքից զրկված հայը կարողացավ դառնալ Հայաստան պետության դեսպանն ամենուր՝ աչքի ընկնելով իր աշխատասիրությամբ, ազնվությամբ, նվիրվածությամբ: Կրակից, մոխիրներից, արյունից վտարանդի հայը կարողացավ նորից արմատ գցել ու ապրիլը դարձնել ապրելու ու հաղթելու ամիս:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ձեզնից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների շառավիղներ են, ամեն մեկն իր ընտանիքի պատմությունն ու ոդիսականն ունի: Այսօր մենք ցանկանում ենք սփյուռքի հետ համահայկական օրակարգ մշակել, որում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առանցքային տեղ է ունենալու: Այդ գործընթացում հայկական սփյուռքի դերն անգնահատելի է:

Այսօր մեր երախտիքի խոսքը մեկ անգամ ևս ասենք բոլոր այն անհատներին ու ժողովուրդներին, որ գրկաբաց ընդունեցին Հայոց ցեղասպանության գաղթական զավակներին: Այսօր եկեք շնորհակալ լինենք բոլոր նրանց, ովքեր աշխարհի շատ ու շատ երկրներում հասկանում են մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և մեր կողքին են այդ պայքարում: Մենք պաշտպանելու ենք մեր արդար դատը և միջազգային ատյաններում պայքարելու ենք ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման համար:
Այս օրը մեզ համար հատուկ խորհուրդ ունի: Այն նախևառաջ մեզ պատգամում է միասին զարգացնել մեր պետությունը, քայլել կողք կողքի, աջակից ու սատար լինել միմյանց, լինել արժանի քաղաքացի ու պահպանել սեփական ինքնությունը սփյուռքում և Հայաստանում»:

Ամենաթարմ