Երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, Կիևի Շեւչենկոյի շրջանում մի քանի պայթյուններ են որոտացել։
Ինչպես տեղեկացրել է «Ուկրինֆորմ»-ը, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այս մասին տեղեկացրել է Թելեգրամում։
«Մի քանի պայթյուններ Շևչենկոյի շրջանում՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Բոլոր ծառայությունները մեկնում են դեպքի վայր։ Մանրամասների մասին՝ հետո»,- ասել է Կլիչկոն։
Կիևի կենտրոնում հարվածի տեղում մարդատար մեքենաներ են այրվում։

