fbpx
Աշխարհ

Կիևում պայթյուններ են որոտացել

Կիևում պայթյուններ են որոտացել, ինչի ֆոնին որոշ Telegram-ալիքներում, մասնավորապես՝ քարոզչական, սկսել են գրել Բելառուսից, իբր, հարձակման մասին, հայտնում է ունիանը:

Իրականում մայրաքաղաքում և մարզում պայթյունների ձայները կապված չեն ռազմական գործողությունների հետ։

Իրավիճակը մեկնաբանել է գեներալ-լեյտենանտ, շտաբի պետ, Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Պավլյուկը։ Նա հանգստացրել է ուկրաինացիներին։

«Պայթյունների ձայները, որոնք կարելի էր լսել Կիևում և մարզում, ռուսական բոտերի ֆաբրիկան ակտիվորեն օգտագործում է որպես խուճապը հրահրելու միջոց»,-ասել է նա՝ նշելով, որ հյուսիսից թշնամու հարձակողական գործողություններ դեռ չկան։

«Պայթյունները կապված չեն օդային սպառնալիքի կամ հակաօդային պաշտպանության աշխատանքի, ինչպես նաև ցանկացած ռազմական գործողությունների հետ: Եթե սպառնալիք լիներ, դուք կլսեիք տագնապի ազդանշանը»,-հավելել է Պավլյուկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ