Ընդամենը ժամեր առաջ Չինաստանի Հուբեյ նահանգի Շիյան քաղաքում բնական գազի պայթյուն է գրանցվել։
Ողբերգական դեպքի հետևանքով զոհվել է առնվազն 11, հոսպիտալացվել 144 անձ, որոնցից 37-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը։
Նշվել է, որ պայթյունը գրանցվել է տեղի ժամանակով 06:30-ին (Երևանի ժամանակով 02:30): Պայթյունի վայրի մոտակայքում շուկա է եղել, որտեղ առևտուրն արդեն մեկնարկել էր ու հենց դա էլ պատճառ է դարձել միջադեպի հետևանքով նման մեծաքանակ տուժածների։

