fbpx
Աշխարհ

Պայթյուն՝ Չինաստանի քիմիական գործարաններից մեկում

Պայթյուն է որոտացել Չինաստանի արևելքում գտնվող քիմիական գործարանում:

Միջադեպը տեղի է ունեցել Tianjiayi Chemical ընկերության գործարանում: Այն գտնվում է Ցզյանսուի նահանգի Յանչեն քաղաքում և մասնագիտանում է պեստիցիդների արտադրության բնագավառում:

Չինական ԶԼՄ-ների տվյալով՝ պայթյունի հետևանքով կան տուժածներ: Նրանց թիվը ճշտվում է:

Նշվում է, որ պայթյունի ալիքից կոտրվել են հարևանությամբ գտնվող շենքերի, այդ թվում՝ դպրոցի պատուհանների ապակիները: Վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, որոնք կայանված էին գործարանի մերձակայքում:

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ:

https://twitter.com/i/status/1108642444193628160

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ