fbpx
Արցախ

Անցնող օրը հերթականն էր․ ՊԲ-ն շարունակ ծանր կորուստներ էր հասցնում թշնամուն․ Վահրամ Պողոսյան

Պատերազմ մեկնաբանելը ծանր ու պատասխանատու աշխատանք է, քանի որ մարդիկ անընդհատ սպասում են նորության: Իրականում անցնող օրը հերթականն էր. Պաշտպանության բանակը շարունակ ծանր կորուստներ էր հասցնում թշնամուն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Իհարկե, թուրքը իրեն հատուկ ձևով այսօր թիրախավորեց նաև Աստծո տունը, բայց ինչքանո՞վ դա օգնեց ծուղակի մեջ հայտնված նրա զորքերին, կարծում եմ՝ ոնչնչով: Աստված մեզ հետ է, և պատերազմից հետո Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը կրկին ղողանջելու են առաջվա պես, բայց թե թշնամու ձայնը ինչպես և որտեղ է կտրվելու, շուտով կասի ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ»,- գրել է նա:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=105186601363235&id=102006298347932

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ