Պեկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության այլ վարչական մասնաշենք տեղափոխվելով պայմանավորված՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ից մաքսային ձևակերպումներին վերաբերող բոլոր դիմումները կընդունվեն ք․ Երևան, Իսակովի 10/16 հասցեում տեղակայված ՊԵԿ սպասարկման սրահում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը վերոնշված դիմումների ընդունումը զուգահեռաբար կիրականացվի նաև ք․ Երևան, Մ. Խորենացի 3, 7 հասցեում տեղակայված սպասարկման սրահում:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին