fbpx
Կառավարություն

ՊԵԿ նախագահը՝ Սամվել Ալեքսանյանի բիզնեսների նկատմամբ հարկային հսկողության մասին

Սամվել Ալեքսանյանին և իր ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու որևէ խոչընդոտ չկա: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նա անդրադարձավ նաև այն խնդրին, որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու պատճառներից մեկը գյուղական վայրերում նիսյա առևտուրն է։

«Այստեղ բոլորս անելիք ունենք, որովհետև ոչ թե պետք է մտածենք նիսյա առևտրի պարագայում ՀԴՄ կտրոն տրամադրելու գործընթացն ինչպես կազմակերպենք, այլ պետք է տնտեսությունը զարգացնենք, որ նիսյա առևտուր չլինի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է պնդմանը, որ բոլոր մատակարարները ապրանքը 15 տոկոսով ավելի էժան են մատակարարում հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող խանութներին, Դավիթ Անանյանն ընդգծեց, որ Ալեքսանյանին և իր ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու որևէ խոչընդոտ չկա:

«Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք բոլոր խոշոր գործարարների մոտ: Որպես գաղտնիք ասեմ, որ խոշորների մոտ հարկային ստվեր կարելի է ասել, չկա: Եթե խոշորները փորձում են օգտվել օրենսդրության այս կամ այն բացթողումից, այդտեղ մենք պետք է ուշադիր լինենք, որ օրենսդրությունը ավելի լավ դիզայն անենք և հնարավորություն չտանք, որ իրենք իրենց դիրքը չարաշահեն»,-եզրափակեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ