fbpx
Աշխարհ

Պենտագոնի ղեկավարն ու ՌԴ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց են ունեցել

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապի բաց ուղիների պահպանման կարևորությունը ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում:

Նշենք, որ սա վերջին մեկ ամսում ՌԴ և ԱՄՆ պաշտպանության նախարարների երկրորդ հեռախոսազրույցն է։ Հունիսի 25-ին հայացած զրույցի ընթացքում Օսթինն ու Բելոուսովը մտքեր էին փոխանակել ուկրաինական հակամարտության շուրջ ծագած իրավիճակի վերաբերյալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ