«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը կարող է տեղափոխվել «Բավարիա»: Այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
Նշվում է, որ մյունխենյան ակումբը լրջորեն հետաքրքրված է 30-ամյա խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերի բանակցությունները զարգացման փուլում են: Նշվում է նաև, որ Պերիշիչը կարող է «Բավարիային» միանալ վարձակալական հիմունքներով: