fbpx
Աշխարհ
20:30 20/09/2019

Պեսկովը հայտնել է՝ ինչով է զբաղվում Պուտինը ազատ ժամանակ

ՌԴ և Եգիպտոսի նախագահներին «բռնացրել են» Ավստրիայի կանցլերի ասածի վրա ծիծաղելիս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանգստյան օրերին, եթե ազատ ժամանակ է ունենում, զբաղվում է սպորտով և հանդիպում մտերիմներին: Այս մասին, ինչպես փոխանում է TACC-ը, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինն ինչո՞վ է զբաղվում հանգստյան օրերին:

Ընդ որում՝ Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահը լիարժեք հանգստյան օրեր չի ունենում, քանի որ գերատեսչությունների գծով զեկույցներն են ներկայացվում, հարցեր են առաջանում, որոնք նախագահի որոշումն են պահանջում:

Դրանից բացի, նրա խոսքով, չի դադարում նաև փաստաթղթաշրջանառությունը, շատ փաստաթղթեր չեն կարող ուժի մեջ մտնել առանց նախագահի ստորագրության, իսկ պատրաստված փաստաթղթերը ստորագրելուց առաջ նա հաճախ խորհրդակցության կարիք ունի գերատեսչությունների, իշխանության մարմինների այս կամ այն ղեկավարի հետ:

«Այս պատճառով նա լիարժեք հանգստյան օրեր չի ունենում, բայց ընդհանուր առմամբ, ինչպես բոլորը, երբ նման հնարավորություն է ներկայանում, հանգստանում է, սպորտով զբաղվում, դուք գիտեք, որ նա դա պարբերաբար անում է: Հանդիպում է ազգականներին և մտերիմներին»,-հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ