Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում դժոհություն է հայտնել բոլոր բաց և փակ հանրային սննդի վայրերում ծխելու արգելքի հետ միաժամանակ՝ ծխողների համար առանձին տարածք չառանձնացնելու հետ կապված։
- Հայաստանում կրկին քովիդի 4000-ից ավել նոր դեպք է գրանցվել
- Մարտի 15-ից ծխելն արգելվում է փակ և բաց հանրային սննդի օբյեկտներում
«Բացօթյա շնչել թույլատրվո՞ւմ է։
Ես կողմ եմ եղել հանրային վայրերում ծխելու արգելքին, պատկերացնելով, որ ծխողների համար անկյուններ լինեն. ոչինչ, թող գետտոյի նման մեկուսացած լինենք, չէի վիրավորվի։ Բայց որ աբսուրդը կհասցվի այնտեղ, որ համատարած արգելվի նաև բացօթյա սրճարանում ծխելը, այ դա իմ երևակայությունից վեր էր… Պետական կառավարումից զրո իմացությունը այ այսպիսի աբսուրդի է բերելու, երբ իրավասու կառավարողը ելակետային չի ընդունում հասարակության բազմազանությունն ու տարբեր շերտերի շահերի բալանսավորման մասին պատկերացում էլ չունի։
Հետո չզարմանաք, որ նման ծայրահեղացված աբսուրդների արդյունքում մարդկանց իրավական նիհիլիզմը խորանա թե օրենքների, թե մնացածի հանդեպ, որովհետև հիմարության վրա որքան էլ գրեք օրենք, դրանից նրա բովանդակությունը չի փոխվելու… Ու չզարմանաք, որ դուք էլ հայտնաբերեք, որ իրականությունից կտրված եք ու ճիշտ չեք զեկուցվում… Դեհ, իսկ ես ստիպված կլինեմ որևէ սրճարանից չօգտվել… Բայց սուրճս ծխախոտի հետ վայելելու ձև հաստատ կգտնեմ… Հանկարծ խաղերի ու կազինոների դեմ չպայքարեք, դա փող ա բերում։
Ու ընդհանրապես, ինչքան մեղք կա ծխողներիս վրա դրեք, ազատվենք…. Էդ դեպքում հանքերն ինչո՞ւ տոտալ չեք փակում… Ապահովեք 100 տոկոս մաքուր բնական միջավայր…», – գրել է Սաֆարյանը։
