ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի

Հրապարակող՝

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի

Ամենադիտվածներ

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ-ում և արտերկրում իր աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի՝ չնայած դեկտեմբերի վերջից պետական հաստատությունների մի մասի աշխատանքի ֆինանսավորման դադարեցմանը։ Այս մասին հայտնում է The Hill-ը։

Չնայած «շաթդաունին», որը շարունակվում է 27 օր, Պետդեպարտամենտի աշխատակիցների մեծ մասը պետք է աշխատանքի վերադառնա հունվարի 22-ին, ոմանք՝ հունվարի 20-ին։

«Որպես գերատեսչություն, որն առնչություն ունի ազգային անվտանգությանը, Պետդեպը պետք է շարունակի կատարել իր առաքելությունը։ Մենք դա լավագույնս կանենք, երբ դեսպանատներում, հյուպատոսարաններում և ներքին մարմիններում աշխատակիցներն աշխատեն ամբողջական կազմով», – ասվում է Պետդեպի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «շաթդաունի» պատճառը նախագահ Դոնալդ Թրամփի և Դեմոկրատական կուսակցության միջև սահմանային պատի կառուցման շուրջ տարաձայնությունների արդյունքում բյուջեի չհաստատումն է։

Ամենաթարմ