ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում խոսեց նաև դասապրոցեսների ու դասերը վերականգնելու մասին։
Նա նշեց, որ երկար տևող արձակուրդներն ու հեռավար ուսուցումը խաթարում են կրթական գործընթացը։
Ավանեսյանի խոսքով՝ դասերն օրը մեկ կազմակերպելու դեպքում էլ այն վատ է անդրադառնալու կրթական համակարգի վրա։
Նա ասաց, որ միակ լուծումը պատվաստումներն են ու պետք է ուսուցչական անձնակազմի 90 տոկոսը պատվաստված լինի։
Նախարարը որպես օրինակ բերեց Իսպանիան, որտեղ պատվաստված են բոլոր ուսուցիչները։