ՀՀ ԱՍՀ նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Կարծում եմ հոգեբանությունը որպես լիցենզավորված գործունեության տեսակ է պետք ամրագրել, պատգամավորներին (հատկապես գործ/ընկեր) առաջարկում եմ համապատասխան կարգավորումներ ապահովել, իսկ, որպեսզի ոլորտի զարգացումը ապահովվի, մասնագետների անկախությունը ապահովվի, առաջարկում եմ մասնագիտական լիցենզավորման համակարգ նախատեսել (հոգեբանների պալատ/ասոցիացիա), որը հենց տալիս և զրկում է լիցենզիայից:
Խնդիրը առկախվում է, քանի որ ոլորտային իմաստով ոչ առողջապահության բուն դաշտն է, ոչ սոց, ոչ կրթության` մեջտեղում է:
Լիցենզավորված գործունեությունը խիստ կարևոր է, քանի որ մարդկանց ճակատագրեր են խեղվում ոմանց մասնագիտական անգրագիտության և էթիկական (գաղտնիքի պահպանում, հանրայնորեն նվաստացնող խոսք և այլն) անհամապատասխանության պատճառով:
Կոնկրետ նեղ մասով գիտեմ, որ Սոնա Ղազարյանը և Նիկոլայ Բաղդասարյանը լուծման ճանապարհ էին փնտրում (հարցաքննելիս մանկական հոգեբանի):
Այս հարցը կոմպլեքս լուծման կարիք ունի»:
https://www.facebook.com/gemafin.gasparyan/posts/3149761431797378?__cft__[0]=AZWiZJdUM-zpP7nA-8MdWB5Vmt-gBKvchkht4vBwF5nWr8VQ-S4d2lP8q3bqypEJ5Nl8tumDrCRrPyZBrOo9H4nsvnzs6tkdGlLDeOR0S0s3RXTWm_97lT4htiJWlkSpulw&__tn__=%2CO%2CP-R

