«Ցավոք, էդքան էլ չեմ լռում։ Բայց ես կարծում եմ, որ լռելու ժամանակն է․ ատամները սեղմել, լռելու ժամանակն է՝ անգամ, եթե դու տեսնում ես խնդիրներ, հասկանում ես, որ եթե դու թիրախավորես, ապա ամբողջ պրոցեսն ես թիրախավորում։ Էս էն դեպքն է, երբ մայրը երեխային ծեծում է, բայց ասում է՝ մի լացիր։ Հիմա էդպիսի մի վիճակի մեջ ենք, որ պետք է ծեծը ուտենք, բայց լաց չլինենք, որպեսզի ընդհանուր կարևոր պրոցեսը չխաթարենք ու ավարտին հասցնենք»,- ասաց «Անտարես» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Այդ մասին հայտնում է 1in.am-ը:
«Ես կարծում եմ՝ քաղաքական մեթոդներով խնդիր առաջացնելն էապես բարդ է, քանի որ մեծամասնությունն ակնհայտ երևում է, սակայն կան բազմաթիվ այլ մեթոդներ․ Հոկտեմբերի 27-ը քաղաքական մեթոդ չէր։ Աստված չանի, բայց չի կարելի բացառել նման մեթոդի կրկնվելը։ Դրա համար պետք է զգույշ լինել, պետք է զգոն լինել»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը։