Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ պատերազմի թեմային։
Նա ասաց, որ շատ է խոսվում պատերազմի հետևանքների մասին, բայց պետք է խոսել նաև պատճառներից։
Խաչատրյանի խոսքով՝ պատերազմը մեր դուռը թակեց 1990-ից 1995 թվականներին, երբ այլասերվեց քաղաքական համակարգը Հայաստանում ու ոտնահարվեց մարդու ազատ կամքի արտահայման իրավունքը։
Նա նշում է, որ «մենք փակում էինք մեր աչքերն այն հանգամանքի վրա», թե ինչպես են Հայաստանում տեղի ունենում ընտրությունները։
Խաչատրյանը նաև ընդգծեց, որ 95 թվականին առաջացան արհեստածին կուսակցությունները, իսկ խորհրդարանական առաջին ընտրությունները հասարակական մթնոլորտի համաձայնության չբերեցին, այլ առաջացրեցին առճակատում։